ՕԳԱՆ մեկնարկում է 18 դրամաշնորհային ծրագիր և հայտարարում նոր՝ Փոքր ֆերմերների աջակցման ծրագիր


ՕԳԱՆ մեկնարկում է 18 դրամաշնորհային ծրագիր և հայտարարում նոր՝ Փոքր ֆերմերների աջակցման ծրագիր

  • 29-09-2016 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ավստրիական զարգացման գործակալությունը հրավիրում է լուսաբանելու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) Դրամաշնորհային ծրագրերի պաշտոնական մեկնարկը, ինչպես նաև  Փոքր ֆերմերային աջակցության ծրագրի պաշտոնական հայտարարությունը:
 
Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00–ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում:
 
Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ծանոթանալու ինչպես ՕԳԱՆ դրամաշնորհային ծրագրերին, որոնք ընտրվել են հետագա ֆինանսավորման համար, այնպես էլ հայկական օրգանական արտադրանքին: Բացի այդ, միջոցառման ընթացքում կհայտարարվի Փոքր ֆերմերային աջակցության ծրագրի մեկնարկը և կներկայացվի դիմելու ընթացակարգը: 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝
Էմմա Պետրոսյան
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն
Հեռ./բջջ.՝ +374 60 650 281
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն