Համերգ՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և գերմանացի երաժիշտ Սորեն Բիրքենի մասնակցությամբ


Համերգ՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և գերմանացի երաժիշտ Սորեն Բիրքենի մասնակցությամբ

  • 28-09-2016 15:00:00   | Հայաստան  |  Համերգ
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին,  Կենտրոնում ՀՀ  վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը (դուդուկ) և ազգույթամբ գերմանացի երաժիշտ Սորեն Բիրքեն (շրթհարմոն) հանդես կգան համատեղ համերգով: Համերգի ընթացքում կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններից:
 
 Գևորգ Դաբաղյանը  դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում: Նա որպես դուդուկահար մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են արտասահմանյան մի շարք կինոնկարներում. Ատոմ Էգոյանի՝ «Արարատ», իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների՝ «Արտույտների ագարակը» և այլն: 1988թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման:
 
Սորեն Բիրքեն  2006 թվականից դուդուկի դասեր է վերցրել հայազգի նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում:
Սորեն Բիրքեն շրթհարմոն նվագել սկսել է ինքնուրույն: Մասնագիտացել է որպես ռոք երաժիշտ: 2002 թվականից մինչ այսօր համագործակցում է Գերմանիայում հայտնի երաժիշտ և երգիչ Դիրք Միխաելիսի հետ:
Նա ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և համերգների՝ Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում, Հայաստանում: 2007 թվականից մինչ այսօր Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: 2016 թվականից “CIB – Creativ Industries Berlin” ընկերության համահիմնադիրն է:
2016թ. սեպտեմբերի 22-24-ը, Հայաստանում մասնակցել է «Դուդուկի և հայկական ժողովրդական  նվագարանների փառատոն»-ին: 
 
Hovhannes Sharambeyan Centre of  Popular Creation
Address: Armenia, Yerevan 0025, Abovyan 64
Tel.: + 374 10 56 93 80
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ