Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը


Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը

  • 26-09-2016 18:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 18:00 Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը:
 
«Նավամատույց»-ը բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի յոթերորդ ժողովածուն է, որտեղ հիմնականում նոր բանաստեղծություններ են և գրական հանդեսներում ու կայքերում վերջին տարիներին հրատարակված շարքեր: Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ներկայանում են «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն» և «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերով: Ժողովածուն լույս է ընծայել «ՎՄՎ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2016 թվականին:
 
Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյաներկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրականկազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարքայլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ:Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո:
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես