2015-2016թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման հրավեր
27-09-2016 13:00:00 | Հայաստան | Իրադարձություն
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ լուսաբանելու 2015-2016թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:
ԹԻՀԿ ծրագիրը ֆինանսավորվել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 13:00-ից 15:00-ը Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում: