ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հայցի քննությունը


ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հայցի քննությունը

  • 26-09-2016 16:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հայցի քննությունը՝ ընդդեմ Երևան քաղաքի բնակչուհի Ա. Պողոսյանի՝ վերջինիս, ՀՀ Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի 2065 հոդվածի համաձայն, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
 
Նախորդ դատական նիստին Ա. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանին ոչ պատշաճ երրորդ անձ ճանաչելու և դատավարության մասնակիցների ցանկից հանելու վերաբերյալ: Միջնորդությունը քննարկելու և հայցվոր կողմի ներկայությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք՝ ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթիկի հիման վրա արգելանք է դրվել Ա. Պողոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Ինչպես նաև արգելվել է հիշյալ գույքի նկատմամբ որևէ գործողություն կատարելը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նշված գույքն օգտագործվում է Ա. Պողոսյանի կողմից, որից հետո, ծանուցագրի համաձայն, վերջինս հրավիրվել է արգելանքի տակ դրված բնակարան՝ մասնակցելու կատարողական գործողություններին, սակայն Ա. Պողոսյանը նախ հրաժարվել է ներկայանալ, ապա ներկայանալով հրաժարվել է բացել դուռը՝ ապօրինի համարելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Ա. Պողոսյանի դիմումի հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ 2016 թ. ապրիլի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/26-09-2016-03/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն