Կկայանա Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողովը


Կկայանա Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողովը

  • 30-09-2016 09:00:00   | Հայաստան  |  Գիտաժողով
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կկայանա  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողովը:
 
Ինչպես հայտնի է՝ այս տարի գիտաժողովը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, կրում է «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին»   խորագիրը: 
Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի պետական և մասնավոր ոլորտի, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Այն միավորում է արդեն իսկ կայացած, ինչպես նաև բժշկության ոլորտում առաջին քայլերն անող մասնագետների: Համաժողովի ընթացքում կհնչեն բժշկության ամենատարբեր նեղ մասնագիտություններն ու ոլորտները ներկայացնող մասնագետների զեկույցներ, սեփական փորձն ու մոտեցումները, ժամանակակից բժշկագիտության նորարարությունները, ապացուցողական հիմքերը: Գիտաժողովի նիստերից մեկն էլ նվիրված է ուռուցքաբանությանը: Հոկտեմբերի 1-ին Ուռուցքաբանության լիագումար նիստի նախագահողներն են բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Խ. Բադալյանը և  բ.գ.թ. Լ.Գ.Բադալյանը:  
Բժշկության այս ոլորտին նվիրված զեկույցները հետևյալն են՝
«Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ» -  Ա.Ռ. Հովհաննիսյան, բ.գ.թ.,  ՀՊՌԷՎԱ նախագահ, «Դա Վինչի» կլինիկայի պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» ԲԿ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար 
 
«Լապարասկոպիկ վիրահատությունները օնկոգինեկոլոգիայում» - Ա.Վ. Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգ, «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ 
«Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները» - Լ.Գ. Բադալյան , բ,գ,թ, ուռուցքաբան- քիմիաթերապևտ, «Նաիրի» ԲԿ-ի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ  
«Համակարգչային շերտագրման առանձնահատկությունները թոքի քաղցկեղի ախտորոշման մեջ» -  Կ.Ս. Ղալումյան, բ.գ.թ., ռադիոլոգ, Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի նախագահ, «Նաիրի» ԲԿ
«Թոքի քաղցկեղի  դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները» -  Ա.Գ. Թադևոսյան, ուռուցքաբան- քիմիաթերապևտ, բ.գ.թ., ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն 
«Ոսկրային ուռուցքների օրգանապահպան վիրահատությունները» -   Գ.Հ. Գալստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդ, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար
«Միզուկի քակցկեղ` կլինիկական դեպքի վերլուծում» -  Գ.Վ. Գրիգորյան,  ուրոլոգ, «Մեդլայն» ԲԿ, ԵԲՀԱ նախագահ
«Ինտերվենցիոն օնկոլոգիա» - Ա.Ս. Ղալումյան, վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, «Նաիրի»  ԲԿ ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար
«Օնկոմարկերների դերը օնկոգինեկոլոգիայում» - Ա.Գ. Լեխյան, օնկոգինեկոլոգ, «Նաիրի» ԲԿ
«Վահանաձև գեղձի դիֆերենցված  քաղցկեղի ախտորոշման, բուժման և հետվիրահատական հսկողության ժամանակակից մոտեցումերը» - Հ.Յու. Աբովյան, էնդոկրինոլոգ- սննդաբան, «Դա–Վինչի» ԲԿ, «Ցիտոմեդ» ԲԿ
«Քաղցկեղով հիվանդների հոգեբանական կարիքները և հիվանդակենտրոն խնամքի հիմնական սկզունքները» - Ս. Ներսիսյան, հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ:
 
Գիտաժողովի ընթացքում կտրվեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված շարունակական մասնագիտական զարգացման միավորներ, մասնակցությունն անվճար է:
Գիտաժողովը տեղի կունենա 
Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Best Western Congress Hotel-ում:
 
 
Երիտասարդ  Բժիշկների  Հայկական  Ասոցիացիայի  3-րդ տարեկան «Ապագայի Բժշկություն. համատեղ հայացք ընդհանուր խնդրին»  գիտաժողովի ծրագիր
 
 
Դահլիճ N1
30.09.2016
9:00 – 11:00    Մասնակիցների գրանցում
10:00 – 10:30 Բացման խոսք ԵԲՀԱ  նախագահ Գ.Վ. Գրիգորյան
Ողջույնի խոսք ՀՀ ԱՆ
10:30 – 11:00 Սուրճի ընդմիջում 
11:00 – 13:45  Լիագումար նիստ 
Առողջապահության կազմակերպում և հանրային  առողջապահություն
Նախագահողներ՝  
Ս.Ա.  Սողոմոնյան, 
Գ.Վ.  Գրիգորյան
11:00 – 11:15      «Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը Հայաստանում»- Ս.Ա. Սողոմոնյան, ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
11:15 – 11:30 «” Patient-centered healthcare" –ը` որպես առողջապահական  համակարգի զարգացման հիմք»  -  Գ.Վ. Գրիգորյան, ուրոլոգ, ԵԲՀԱ նախագահ
11:30 - 11:45    «Առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությունը» - Ռ.Վ. Բաբայան, ՀՀ ԱՆ  առողջապահության ազգային  ինստիտուտի առողջապահական  իրավունքի կենտրոնի  ղեկավար
 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 
☎ 093787793; ☎ 099415001 հեռախոսահամարներով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով