«Գրական տապան 2016» փառատոնի ամփոփիչ ասուլիսը՝ Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում
27-09-2016 11:00:00 | Հայաստան | Ասուլիս
Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00 Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում (Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն, Ամիրյան փ. 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա «Գրական տապան 2016» փառատոնի ամփոփիչ ասուլիսը:
Ասուլիսին կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնի հյուրերը և կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյաներկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրականկազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ: «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո անցկացվող «Գրական տապան 2016»-ին մասնակցում են գրական ոլորտի ներկայացուցիչներ Անտոնիո Ֆիանը (Ավստրիա), Էլիզաբեթ Ֆիանը (Ավստրիա), Գուրամ Օդիշարիան (Վրաստան), Կլաուդիո Պոցանին (Իտալիա), Ֆահրեդին Շեհուն (Կոսովո), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Դարիուս Թոմաս Լեբիոդան (Լեհաստան), Վադիմ Մեսյացը (Ռուսաստան), Լերա Մանովիչը (Ռուսաստան), Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա), Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն), Կարստեն Շտայնմեցը (Գերմանիա), ինչպես նաև բազմաթիվ հայ գրողներ: