Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդես


Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդես

  • 27-09-2016 16:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
Սեպտեմբերի 27-ին ժամը 16:00-ին «Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում  Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսը:
 
Օդիշարիան վրաց արդի գրականության երևելի անուններից է, շուրջ 25 գրքերի հեղինակ, ում բանաստեղծությունները, արձակ և դրամատիկական գործերը թարգմանված են տասնյակ լեզուներով, նաև` հայերեն, նաև` առանձին գրքերով: Պետական, գրական, թատերական մի շարք մրցանակների դափնեկիր է: Առանձին գրքով հայ ընթերցողին է ներկայանում առաջին անգամ:
Հեղինակազորված թարգմանությունը` Գագիկ Դավթյանի: Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյաներկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրականկազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարքայլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ:Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո:
Նոյյան տապան   -   Շնորհանդես