Բացում՝ Նորարարությունների կառավարում II միջազգային երիտասարդական գիտական դպրոցի


Բացում՝ Նորարարությունների կառավարում II միջազգային երիտասարդական գիտական դպրոցի

  • 30-09-2016 10:00:00   | Կոտայքի մարզ  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, 2016թ., ք. Ծաղկաձոր
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության  «Նորամուծության և  ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա»  հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են  «Նորարարությունների կառավարում» II միջազգային երիտասարդական գիտական դպրոց, որը կկայանա ք. Ծաղկաձորում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:
          Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերի առևտրայնացման  արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից  մինչև շուկա հասնելու գործընթացին և դրա առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:
        Դպրոցին մասնակցում են  Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից,  Ուկրաինայից, Խորվաթիայից,  Բելառուսից, Վրաստանից,  Իրանից և այլ երկրներից  ժամանած 20-35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ և նորարարներ:
    Դպրոցի շրջանակներում նախատեսվում են սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար հայ մասնագետների կողմից;
     Դասախոսությամբ և վարպետության դասով հանդես կգա Commercialization  Reactor-ի հիմնադիր, մի շարք ստարտափերի ստեղծող և ֆինանսավորող, գործարար և գիտական շրջանակներում որպես «բիզնես հրեշտակ» ճանաչված Նիկոլայ Ադամովիչը` հրավիրված Լատվիայի Հանրապետությունից:  
 
     Դպրոցի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին ժ.10:00-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ, ՆՁԱԿ-ի կայքէջ`  http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre):
 
Բացման խոսքով հանդես կգան  Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն պարոն Գևորգ Վարդանյանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը: Որից հետո տեղի կունենա «Երիտասարդ նորարարի դպրոց» երկարաժամկետ  ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նորարարությունների կառավարում» կրթական առաջին ծրագրի մասնակիցներին հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ավարտից հետո աշխատանքային խմբերը  կմեկնեն ք. Ծաղկաձոր դպրոցի ծրագրով նախատեսված աշխատանքներին  մասնակցելու  համար:
      Ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից հովանավորվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
  
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն