Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես


Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես

  • 28-10-2016 15:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

2016 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում: 
 
Նկարչուհու ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային  48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարչուհին վրձնել է շուրջ 300 գործ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում: 
2016թ. լրանում է Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը / մահացել է 1964 թ. / և այսօր մայր թանգարանի և ընտանիքի համագործակցության շնորհիվ հայ արվեստասեր հանրությանը ներկայացվում է Ա. Նալբանդյանի  65 աշխատանք: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք: 
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:
Նոյյան տապան   -   Ցուցահանդես