Միջոցառում՝ «Գինու համտես լրագրողների հետ»


Միջոցառում՝ «Գինու համտես լրագրողների հետ»

  • 28-10-2016 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին «Ինվինո» գինու ակումբում (Սարյան 6) տեղի կունենա «Գինու համտես լրագրողների հետ» միջոցառումը
 
Անիկ Պետրոսյանի հեղինակած «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույցը», որը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, Մադրիդի «Gurmand International Aword»-ի ժամանակ  ճանաչվել է Եվրոպայի մասշտաբով գինիների լավագույն ուղեցույցը: Սա մեծ իրադարձություն է հայկական գինեգործության պատմության մեջ:    
Այդ առիթով հեղինակն ու հրատարակիչը կազմակերպում են հայկական գինիների համտես լրագրողների հետ,  որը կուղեկցվի հայկական գինեգործության զարգացման և առաջին գինու ուղեցույցի շուրջ քննարկմամբ:    
 
      
 
 
  
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն