Մատենադարան.«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով
28-10-2016 12:00:00 | Հայաստան | Գիտաժողով
Սիրով հրավիրում ենք Ձեզ հոկտմեբերի 28-29-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան (նոր մասնաշենք, նիստերի դահլիճ) լուսաբանելու «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը, որի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին: Մասնակիցներից հարցազրույցներ վերցնելու համար սիրով կսպասենք Ձեզ 11:30-ին:
Միջոցառումն այս տարի նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին:
Գիտաժողովին ելույթ են ունենալու նարեկացիագիտության ոլորտի միջազգային համբավ վայելող գիտնականներ: Միջոցառման ընթացքում տեղի են ունենալու նաև մի շարք գրքերի շնորհանդեսներ:
«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն ընդգրկված է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: