«Նոյյան Տապան». Հյուրերն են «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամները
28-10-2016 11:00:00 | Հայաստան | Ասուլիս
Հոկտեմբերի 28-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի ասուլիսը։
Ասուլիսին քննարկվելու են հարցեր, որոնք նախաձեռնությունը համարում է մտահոգիչ և հրատապ.
1.2016 թ. հուլիս ամսին Մայր Աթոռում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի Ժողովում որոշվել էր հոկտեմբեր ամսվա վերջին Ս. Էջմիածնում ԳՀԽ-ի ընդլայնված ժողով անցկացնել, որը սակայն «անհասկանալիորեն» Մայր Աթոռից տեղափոխվեց Նյու Յորք քաղաք: Ըստ Ս. Էջմիածնի կայք-էջի՝ նախատեսված ժողովի նիստերն անցկացվելու են 2016 թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը:
2.Առավել քան անհասկանալի այս փոփոխության համար գլխավոր «մտահոգիչ» կետը Կ. Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցի քննարկումն օրակարգից հանելն է, ով Հայոց ցեղասպանության առթիվ 2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագում քննարկված բանաձևի ընդունումից անմիջապես հետո «Թուրքիայի Հանրապետության» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը «պղծող» կեցվածք էր ընդունել:
3.Ավելին, առայժմ չճշտված տվյալների համաձայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ վեհափառի հրավերով պատրաստվում է ուղևորվել Նյու Յորք՝ մասնակցելու Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին:
Այս և հարակից հարցերի շուրջ բանախոսներն առավել մանրամասն տեղեկատվություններ կհաղորդեն և կներկայացնեն նաև իրենց հետագա անելիքները։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։