ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, միանալով աշխատատեղերում առողջության և անվտանգության հարցերով Եվրոպական գործակալության (EU-OSHA) կողմից Եվրոպայի մի շարք երկրներում կազմակերպվող «2016-2017թթ. առողջ աշխատատեղ՝ բոլոր տարիքների համար» խորագրով շաբաթին` հոկտեմբերի 28-ին, ժամը 1200-ին կազմակերպում է «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» թեմայով սեմինար գործատուների և աշխատողների համար:
Կազմակերպման վայրը՝
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ (Երևան, Կոմիտասի պող., 49/4 շենք)։