Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը և Շրջանավարտների միավորումը հրավիրում են մասնակցելու «Բուհ-գործատու համագործակցություն. Կրթության կառավարման ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների ակնկալիքների հետ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Հանդիպման նպատակն է հնարավորինս համապատասխանեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին և ՀՀ որակավորումների ազգային շրջանակի նկարագրիչներին՝ նպաստելով երիտասարդ մասնագետների ներգրավմանը տեղական և միջազգային աշխատաշուկա։
Աշխատաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊԼՀ Գրադարանի մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում (ք. Երևան, Թումանյան 42):