Միջոցառում՝ «Ես իրավունք ունեմ….» խորագրով


Միջոցառում՝ «Ես իրավունք ունեմ….» խորագրով

  • 10-12-2016 12:00:00   | Լոռու մարզ  |  Իրադարձություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Ես իրավունք ունեմ….» խորագիրը կրող միջոցառմանը, որը տեղի կունենա 2016 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Լոռի ժամանցի կենտրոնում (ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչ 25/1, Երկաթուղայինների այգի):
 
Միջոցառումը կուղեկցվի «Ես իրավունք ունեմ….» լուսանկարների մրցույթին մասնակցած լուսանկարների ցուցադրությամբ:
 
Ընթացիկ տարում մարդու իրավունքների վիճակի մասին կարճ զեկուցումներով հանդես կգան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:
 
Դրան կհաջորդի «Ես իրավունք ունեմ….» մրցույթի մասնակից լուսանկարների քվեարկությունը և հաղթողների պարգևատրությունը:
 
Միջոցառման ավարտին կցուցադրվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2014-2015 թթ. Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին պատմող «Պարբերական հիվանդություն» տեսահաշվետվություն-ֆիլմը (հեղ. Թեհմինե Ենոքյան):
 
Բոլոր մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ:
 
Մուտքն ազատ է:
 
Նախնկան օրակարգը՝  ԱՅՍՏԵՂ
 
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ nyeganyan@hcav.am էլ. փոստի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 9-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն