Բարեգործական գրքահավաք-ցուցահանդես


Բարեգործական գրքահավաք-ցուցահանդես

  • 10-12-2016 10:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
 
 
#MYbookstore գրախանութի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-22:00-ին, Երևան մոլում տեղի կունենա բարեգործական գրքահավաք-ցուցահանդես:
 
ԳՐՔԵՐԸ  ՉԵՆ ՎԱՃԱՌՎԵԼՈՒ!!!
 
Ցուցահանդեսի ժամանակ կարող եք մոտենալ և վերցնել ցանկացած գիրք, փոխարենը դրված արկղերից մեկի մեջ կթողնեք այնքան գումար, որքան ցանկանաք:
 
Հավաքված ողջ գումարը, Ձեր ներկայությամբ, կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանն ուղղված #FUND100 բարեգործական հիմնադրամին:
 
Այսպիսով, միանալով ակցիային, Դուք դառնում եք կրկնակի բարեգործ.
 
• Նվիրելով նոր կյանք գրքերին
 
• Մի փոքր ներդրում անելով` ևս մի փոքրիկի վերադարձնելով իր անհոգ և առողջ մանկությունը
 
Միջոցառման կայացմանն աջակցում են`
 
1. Երևան Մոլը
 
2. Menu.am ընկերությունը
 
3. #gg ընկերությունը
 
4. Անտարես հրատարակչությունը
 
5. Հայաստանի մշակութային հիմնադրամը
 
6. Գրքամոլ նախաձեռնությունը
 
7. Ավետիսյան Քոնսթրաքշն ընկերությունը
 
8. Mydesk ընկերությունը
 
9. Yerevannights.com-ը
 
10. #Vela Ուսումնական կենտրոնը
 
Ցուցահանդեսի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Հրավիրված են 10-ից ավել ժամանակակից հայ հեղինակներ:
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես