Հայաստանի դիտարկումները՝ խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ


Հայաստանի դիտարկումները՝ խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ

  • 12-12-2016 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Դեկտեբերի 12-ին, ժամը` 14:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան)  տեղի կունենա միջոցառում։ 
 
Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտակումները ս.թ. նոյեմբերի 23-24-ին Ժնևում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի 59-րդ նստաշրջանում Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի պարբերական դիտարկման վերաբերյալ:
Ոլորտային փորձագետները կներկայացնեն խնդրի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, թե՛ օրենսդրական և թե՛ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, ԱՆ Քրեակատարողական ծառայության, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության,  Դատական դեպարտամենտի, Դատարանների, Ազգային Ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական այլ կառույցների և գերատեսչությունների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է: 
 
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝  010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին: 
 
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: 
 
Հարգանքով`
 
 
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն
 
 
Հանրային քննարկում
 
 Նախնական օրակարգ
 
Դեկտեմբերի 12, 2016
ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան
14:00 – 14:15 Մասնակիցների գրանցում
Սուրճի հյուրասիրություն 
14:15 – 14:30
Բացման խոսք
Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Գործադիր տնօրեն
14:30 – 14:40
Դավիթ Խաչատուրյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Տնօրենների խորհդի նախագահ,   փորձագետ, իր.գիտ.թեկ., ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խմբի անդամ
Խոշտանգումների կանխարգելման և արդյունավետ քննության խնդիրները. Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի և Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի վերջին դիտարկումները Հայաստանի վերաբերյալ
 
14:40 – 14:50
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խմբի անդամ
Անպատժելիության դրսևորումները ոստիկանությունում, զինված ուժերում և հոգեբուժական հաստատություններում
 
14:50 – 15:00
Վիոլետա Զոփունյան, Իրավունքի Զարգացման Կենտրոնի տնօրեն
Ցավամոքման բացակայությունը որպես խոշտանգում առողջապահության ոլորտում
 
15:00 – 15:10
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ,  ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խմբի անդամ
Հավաքների ազատության նկատմամբ անտեղի և անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները
 
15:10 – 15:20 Արտակ Զեյնալյան, Իրավունքի գերակայություն ՀԿ ղեկավար, ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խմբի անդամ
Անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունը վարչական կարգով
 
15:20 – 15:30 Հայկ Ալումյան, փաստաբան, ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խմբի անդամ
Խոշտանգման առանձին դեպքերի ներկայացում
 
15:30 – 15:40 ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
15:40 – 15:50 ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
15:50 – 16:00 ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
16:00 – 16:10 ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
16:10 – 16:20 ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
16:20 – 16:30 ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
16:30 – 16:40 ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
16:40 – 16:50 ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
16:50 – 17:00 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ենթակա է հաստատման)
17:00 – 17:30 Քննարկում, հարց ու պատասխան
Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն