Ասուլիս՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբի անդամների


Ասուլիս՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբի անդամների

  • 08-12-2016 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, «Հովեր» պետական կամերային երգչախումբը մամլո ասուլիսով կներկայացնի դեկտեմբերի 11-ին կայանալիք ՝ «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով նոր խմբերգային էթնո-ջազ ծրագիրը:
 
Ասուլիսի վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ
 
Բանախոսներ`
 
Սոնա Հովհաննիսյան - «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար
 
Վահագն Հայրապետյան – դաշնակահար, Վահագն Հայրապետյան ջազ տրիոյի ղեկավար
 
Արման Պադարյան - «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն
 
 
Հիշեցում. դեկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  «Հովեր» պետական կամերային նվագախումբը Վահագն Հայրապետյան ջազ տրիոյի հետ համատեղ կներկայացնեն Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս