Եռաչափ կրթական ֆիլմերի ցուցադրություն՝ Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում


Եռաչափ կրթական ֆիլմերի ցուցադրություն՝ Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում

  • 18-02-2017 12:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
Փետրվարի 18-ին ժամը 12։30-ին, տեղի կունենա առաջին անգամ մշակված և նմանը չունեցող եռաչափ կրթական ֆիլմերի ցուցադրությունը Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում։ Միջոցառումը կազմակերպել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ։ 
 
Ֆիլմերը մշակվել և պատրաստվել են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության «Immersive Education Solutions» նախագծի շրջանակում, որի նպատակն է ֆիլմերի պատրաստմամբ աջակցել ուսուցման գործընթացին՝ երեխաների համար այն ավելի հեշտ, հետաքրքիր և հասանելի դարձնելով:
 
Ֆիլմերը նախատեսված են անշարժ պլանետարիումների/աստղացուցարանների համար, որոնք հնարավորություն են տալիս տեսնել ֆիլմը իրենց ամբողջ մակերեսով՝ 360 աստիճան ֆորմատով: Անիմացիոն հետաքրքիր լուծումների և տարբեր տեսողական էֆեկտների շնորհիվ ֆիլմերը կօգնեն դիտորդներին աելի պատկերավոր հասկանալ բնության երևույթներն ու մեզ շրջապատող աշխարհը։
 
Միջոցառման ընթացքում հնարավորություն կընձեռվի դիտել ընկերության պատրաստած երեք ֆիլմերը.
 
1. «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը»,
 
2. «Վիրուսներ»,
 
3. «Երկիր մոլորակի մեծ ընտանիքը»։
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ