Քննարկում՝ <<Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային իրավական դաշտի մշակումը Հայաստանում>> թեմայով

19-02-2017 09:00   | Հայաստան  |  Քննարկում
Փետրվարի 16-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի կունենա <<Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային իրավական դաշտի մշակումը Հայաստանում>> թեմայով  2-րդ կլոր սեղան  քննարկումը:
 
Քննարկման օրակարգը կցվում է:
 
ՌԷԳ Ազգային իրավական դաշտի մշակումը Հայաստանում 
Իրավական հարցերի շուրջ  2-րդ կլոր սեղան քննարկում 
Փետրվարի 16, 2017 
Վայրը՝ Անի Պլազա հյուրանոց, Երևան, Հայաստան
ՕՐԱԿԱՐԳ
 
Նախաբան
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության  բնապահպանության նախարարության կողմից Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ)  և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ԿՏԲԿ) հետ համագործակցությամբ` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում»` EaP GREEN ծրագրի շրջանակներում: Այն տեղի կունենա Հայաստանում ՌԷԳ ազգային իրավական դաշտի մշակման գործընթացի շրջանակում (այսուհետ՝ իրավական դրույթների մշակում):
2-րդ կլոր սեղան քննարկումը հաջորդում է 2016թ.-ի մարտին իրականացված կլոր սեղան քննարկմանը՝ «Հայաստանի ազգային իրավական դաշտում ՌԷԳ ընթացակարգի ներդրման վերաբերյալ» (մանրամասն տեղեկություն  կարելի է գտնել այստեղ՝ https://www.unece.org/es/environmental-policy/conventions/environmental-assessment/meetings-and-events/environmental-impact-assessment/workshops-eap-green/2016/the-legal-roundtable-and-sea-workshop-in-armenia/doc.html#/):
2-րդ կլոր սեղան քննարկման նպատակն է ներկայացնել օրենսդրական նախագիծը՝ շեշտադրելով ՌԷԳ համակարգի հիմնական դերակատարների դերերն ու պատասխանատվությունները: Մասնակիցների առաջարկությունները հաշվի կառնվեն օրենքի ու կառավարության որոշման փոփոխությունները վերջնականացնելիս: Քննարկմանը կներկայացվեն ու կքննարկվեն այլ երկրների ՌԷԳ գործընթացների օրինակները: 
Միջոցառմանը ներկա կլինեն տնտեսության հիմնական հատվածների պլանների ու ծրագրերի մշակման համար պատասխանատու նախարարությունների ներկայացուցիչներ, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր:  
 
Օրակարգ
 9.00 – 9.30 Մասնակիցների գրանցում 
09.30 – 09.50 Հանդիպման բացում և ողջույ նի խոսք
Պարոն Խաչիկ Հակոբյան, ՀՀ բնապահպանության նախարարություն, նախարարի տեղակալ 
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ (ենթակա է հաստատման)
Տիկին Էլեոնորա Գրիգորյան, Էսպո կոնվենցիա, ազգային համակարգող
Պարոն Մարտին Սմութնի, ՄԱԿ ԵՏՀ քարտուղարություն, Էսպո կոնվենցիա, խորհրդատու
09.50 – 10.00 Հանդիպման նպատակներնու օրակարգը  
Տիկին Նունե Հարությունյան, ԿՏԲԿ, տարածաշրջանային տնօրեն, ՌԷԳ ազգային թիմի ղեկավար 
 
10.00 – 10.15 Հայաստանում  EaP GREEN-ի գործողությունների ներկայացում 
Պարոն Մարտին Սմութնի, ՄԱԿ ԵՏՀ քարտուղարություն, Էսպո կոնվենցիա, խորհրդատու
10.15 – 11.00 ՄԱԿ ԵՏՀ  ՌԷԳ արձանագրության հիմնական պահանջները և ՌԷԳ ընթացակարգի օրինակները ԵՄ երկրներից 
Տիկին Ելենա Լաևսկայա և պարոն Գոռ Մովսիսյան , ՄԱԿ ԵՏՀ միջազգային իրավական փորձագետներ: Ներկայացմանը կհաջորդի հարցուպատասխանը: 
11.00 – 11.30 Սուրճի ընդմիջում 
11.30 – 12.15 ՌԷԳ ազգային իրավական շրջանակ՝ ՌԷԳ ընթացակարգի հիմնական քայլերը 
Տիկին Ազգանուշ Դռնոյան, ՀՀ բնապահպանության նախարարություն, ազգային փորձագետ: Ներկայացմանը կհաջորդի հարցուպատասխանը:
12.15 – 13.00 Քննարկում. ՌԷԳ ընթացակարգի ու պլանավորման գործընթացի կապը Համակարգումը՝ տիկին Ազգանուշ Դռնոյանի՝ ՀՀ բնապահպանության նախարարության ազգային փորձագետի և
տիկին Նունե Հարությունյանի՝ ԿՏԲԿ-ի ՌԷԳ ազգային թիմի ղեկավարի կողմից՝ ազգային ու միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ  
13.00 – 14.00   Ճաշի ընդմիջում
14.00 – 14.45 ՌԷԳ ազգային իրավական շրջանակ՝ ՌԷԳ համակարգի հիմնական դերակատարներն ու նրանց դերերն ու պատասխանատվությունները 
տիկին Ազգանուշ Դռնոյան, ՀՀ բնապահպանության նախարարություն, ազգային փորձագետ: Ներկայացմանը կհաջորդի հարցուպատասխանը:
14.45 – 15.15 ՌԷԳ համակարգի հիմնական դերակատարների դերերն ու պատասխանատվությունները՝ օրինակներ այլ երկրներից   
պարոն Մարտին Սմութնի, ՄԱԿ ԵՏՀ քարտուղարություն, Էսպո կոնվենցիա, խորհրդատու: Ներկայացմանը կհաջորդի հարցուպատասխանը:
15.15 – 16.30 Խմբային քննարկում. Պլանավորման համակարգերում ՌԷԳ ընթացակարգերը ներդնելու համար պատասխանատու մարմինների անհրաժեշտ աջակցությունը 
Նախաբան (15 րոպե),  տիկին Նունե Հարությունյան, ՌԷԳ Ազգային թիմի ղեկավար 
Խմբային քննարկում (45 րոպե): Համակարգողներ՝ տիկին Ազգանուշ Դռնոյան՝ ազգային փորձագետ,  տիկին Ելենա Լաևսկայա և պարոն Գոռ Մովսիսյան ՝ ՄԱԿ ՏԵՀ միջազգային իրավական փորձագետներ: Հիմնական եզրահանգումների ներկայացում խմբերի կողմից (30 րոպե) 
16.30 – 17.00 Եզրափակիչ քննարկում  
տիկին Նունե Հարությունյան, ԿՏԲԿ, ՌԷԳ Ազգային թիմի ղեկավար 
ՌԷԳ ազգային իրավական շրջանակի ներդրման հետագա քայլերը 
Եզրափակիչ խոսք, պարոն Խաչիկ Հակոբյան, ՀՀ բնապահպանության նախարարություն, նախարարի տեղակալ 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից