ԳրաԲուսի երթուղու մեկնարկի արարողություն՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ

19-02-2017 12:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Փետրվարի 19-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հայաստանի առաջին շարժական գրախանութի՝ ԳրաԲուսի երթուղու մեկնարկի արարողությանը, որին կմասնակցի նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
 
Գրաբուսը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Մշակութային հիմնադրամի կողմից ստեղծված առաջին շարժական գրախանութն է, որը փետրվարի 19-ին Երևանի համայնքներում 30% զեղչով  կվաճառի Հայաստանում գործող հրատարակչությունների հրատարակած գրքերը: ԳրաԲուսում գրքի վաճառքը կիրականացնեն հայտնի մարդիկ: 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից