Գործարար միջոցառումներ՝ մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար


Գործարար միջոցառումներ՝ մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար

  • 20-02-2017 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար գործարար միջոցառումներ
 
Օրը` 20-ը փետրվարի, 2017 թ
Ժամը` 12:00-13:30
Վայրը` Best Western Congress (հասցե` Իտալիայի փ. 1, Երևան, ՀՀ)
Խոսնակները` Քրիստիան Գեսսլ, Արտակ Զոփունյան, Սիլվա Մեսրոպյան
 
Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Armenia) հրավիրում է մամուլի ասուլիսի, որը նվիրված է East  Invest2-ի  շրջանակներում   բիզնես ասոցացիաների համար իրականացվող «EU4Business շաբաթ» միջոցառումների ամփոփիչ փուլին: Միջոցառումների շարքին պաշտոնապես մասնակցում են Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամը, ՓՄՁ ԶԱԿ-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Փոքր ձեռնարկությունների աջակցման հիմնադրամը։
 
ՕՐԱԿԱՐԳ
12:00 - Լրագրողների գրանցում
12:30 - Ասուլիսի սկիզբը
Սիլվա Մեսրոպյանը կներկայացնի ասուլիսի և իրականացվող միջոցառումների նպատակը
12։45 - Քրիստիան Գեսսլի խոսքը
Կներկայացվեն East Invest2-ի նպատակները և այն առավելությունները, որ այս
միջոցառումների շարքը կբերի Հայաստանի տնտեսությանը
13։00 - Արտակ Զոփունյանի խոսքը
Կներկայացվի Հայաստանում խորհրդատվական ոլորտի դերը՝ տնտեսության զարգացման և հզորացման համար։
13։10 – Հարց ու պատասխան
13։30 – Ասուլիսի ավարտը
***
Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտը (IMC-Armenia) ստեղծվել է՝ Հայաստանում բիզնեսի կառավարման խորհրդատվության ոլորտում չափանիշներ սահմանելու, միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը խթանելու և այն Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով: 
Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի առաքելությունն է խթանել Հայաստանում կառավարման խորհրդատվության գերազանցությունն և էթիկան՝ շարունակական մասնագիտական զարգացմամբ, միջազգային որակավորմամբ, միասնական ցանցի ձևավորմամբ, տեղական ու միջազգային հաճախորդներին մատուցվող ծառայությունների արժեվորմամբ, որակի և շահավետության բարձրացմամբ:
Ներկայումս կազմակերպությունը համախմբում է ոլորտի 30 առաջատար խորհրդատուների: 
 
Խնդրում ենք նախապես հաստատել ձեր մասնակցությունը։
Կոնտակտային անձ՝ Անի Դարբինյան  //  Հեռ.՝ +374 41 136313, Էլ. հասցե՝ info@arprholding.com
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն