Street Workout-ի ռեկորդների կատարման միջոցառումը Երևանում
18-02-2017 11:40:00 | Հայաստան | Իրադարձություն
Street Workout-ի ռեկորդների կատարման միջոցառումը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը` 11:40-ին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում, Մոսկովյան փող. 3 շենք:
Street Workout-ի ռեկորդների միջոցառումը (Workout Records) իրենից ներկայացնում է տարբեր սպորտային վարժությունների թիմային և անհատական համաշխարհային ռեկորդների կատարում Street Workout-ի ուժեղագույն ատլետների կողմից:
Միջոցառման ժամանակ Street Workout հայաստանյան ֆեդերացիայի 12 ուժեղագույն ատլետները քաղաք Երևանից, Արարատից, Արտաշատից, Վայքից, Սիսիանից, Տաշիրից, Չարենցավանից և Թալինից կատարելու են 14 ռեկորդ, որոնցից 6-ը համաշխարհային ռեկորդ են:
Բոլոր ռեկորդները ստուգվելու և գրանցվելու են «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի ներկայացուցիչների կողմից, իսկ համաշխարհային ռեկորդները կուղարկվեն Գինեսի համաշխարահին ռեկորդների գրքում գրանցելու համար:
Street Workout-ի ռեկորդների միջոցառման կազմակերպիչն է Street Workout հայաստանյան ֆեդերացիան: Վերջինիս նպատակն է Հայաստանում քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել սպորտը, նպաստել ֆիզիկապես առողջ, ուժեղ և խելացի սերնդի ձևավորմանը, պայքարել ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վատ սովորությունների դեմ:
«Street Workout»-ը զանգվածային սպորտային շարժում է, որը հիմնված է սեփական քաշով կատարվող ուժային վարժությունների վրա:
Առաջնությունը անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Կազմակերպիչներ՝
Կազար Հակոբյան – Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ
Արթուր Հարությունյան- Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար:
Սկիզբը` 12:00
Կազմակերպիչների հետ հարցազրույց 11:45-11:55
Խնդրում ենք ներկայանալ 11:40
Ավարտ 12:50
*ՈՒշադրություն
Մարզադահլիճի կենտրոն կոշիկներով չի թույլատրվում մտնել: