«Նարեկացի» արվեստի միություն.Հանդիպում-դասախոսություն հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանի հետ


«Նարեկացի» արվեստի միություն.Հանդիպում-դասախոսություն հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանի հետ

  • 19-02-2017 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
Փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանի հետ:
 
Միջոցառումը կրում է «Հովհաննես Թումանյանի ազգային առաքելությունը» խորագիրը:
 
Դասախոսության ընթացքում Հրայր Ուլուբաբյանը կխոսի հայ գրականությունը ճգնաժամից դուրս բերելու գործում մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծավալած ահռելի գործունեության մասին:
 
-Մահվանից 2 ամիս առաջ Հովհաննես Թումանյանն ասել է. «Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու: 
 
Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան: 
 
Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»: 
 
Այդ «ուրիշ բան»-ը մեր խորին համոզմամբ վերաբերում է Թումանյանի ազգային փրկչական առաքելությանը, ինչն էլ պատրաստվում եմ ներկայացնել Ագնի յոգա ուսմունքի լույսի ներքո,- նշում է Հրայր Ուլուբաբյանը:
 
Մուտքն ազատ է:
 
Հավելյալ տեղեկությունների, հարցերի համար կարող եք զանգահարել (094) 27 19 72:
Էլ. Փոստ: barev@naregatsi.org
Հասցե: Վարդանանց 16/1, Երևան 0010
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ