Թումոն նշելու է Բարեկենդանը Գյումրիում

26-02-2017 15:00   | Շիրակի մարզ  |  Իրադարձություն
Փետրվարի 26-ին Թումոն նշելու է Բարեկենդանը Գյումրիում՝ յուրահատուկ համերգով և դրան հաջորդող տոնակատարությամբ։
 
Հայկական ամենասիրելի տոներից մեկի օրը միացեք Թումոյի Թմբաթայի և Արիկ Բամբիռի համերգին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Համերգին Թմբաթային կմիանան նաև Գյումրիի Թումոյի երաժշտասեր ուսանողները, ովքեր առաջին անգամ մեծ բեմ կբարձրանան։ Համերգից հետո բոլոր հյուրերը դուրս կգան թատրոնի դիմաց, որտեղ Գյումրիի «Հրայրք» ավանդական երգի ու պարի խումբը հյուրերի համար կկազմակերպի զանազան խաղեր, ինչպես նաև պարեր և երգեր։ Ներկաների համար Թումո Գյումրիի ուսանողները՝ քաղաքի գեղագիտության կենտրոնի ղեկավար Սյուզաննա Մկրտչյանի օգնությամբ նախապես, ինչպես նաև տեղում կպատրաստեն ձեռագործ խաղալիքներ, դիմակներ և այլ ավանդական աքսեսուարներ։ 
 
Միացե՛ք մեզ փետրվարի 26-ին՝ 15:00-ին լավագույն ձևով անցկացնելու Բարեկենդանը։ Միջոցառման մուտքն ազատ է։ 
 
Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ 077 332821 հեռախոսահամարով։
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից