«Կասպերսկի Լաբորատորիա».Ընթրիք՝ նվիրված Հայաստանում օգտատերերի և բիզնեսի տեղեկատվական անվտանգությանը


«Կասպերսկի Լաբորատորիա».Ընթրիք՝ նվիրված Հայաստանում օգտատերերի և բիզնեսի տեղեկատվական անվտանգությանը

  • 02-03-2017 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն հրավիրում է  մասնակցելու «Թվային աշխարհի սպառնալիքները» մամուլի ընթրիքին, որը նվիրված է Հայաստանում օգտատերերի և բիզնեսի տեղեկատվական անվտանգությանը։
 
Միջոցառումը կկայանա մարտի 2-ին, ժամը 17:00-ին, «EL Sky Bar» ռեստորանում, Գր. Լուսավորչի, 9 (Երևան Պլազա) հասցեում։
Ժամանակակից աշխարհն արդեն վաղուց անհնար է պատկերացնել առանց ամենատարբեր էլեկտրոնային սարքերի՝ անհատական համակարգչից մինչև «խելացի» ժամացույցները։ Առաջավոր տեխնոլոգիաներն, անշուշտ, ավելի հարմար և հետաքրքիր են դարձնում մեր կյանքը։ Սակայն դրանք պարունակում են նաև նոր ռիսկեր, որոնք սպառնում են ինչպես շարքային օգտատերերի, այնպես էլ բիզնեսի հարմարավետությանը և անվտանգությանը։ Հենց այդ ռիսկերի մասին էլ կլինի «Թվային աշխարհի սպառնալիքները» միջոցառումը, որը կբացի «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
Մամուլի ասուլիսին դուք կիմանաք.
·         ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը համաշխարհային կիբեռսպառնալիքների վարկանիշային աղյուսակում;
·         ինչ առավել վտանգավոր տեղեկատվական սպառնալիքների են բախվում այսօր օգտատերերն ու բիզնեսը Հայաստանում;
·         ինչն արժե իմանալ  համացանցում անվտանգության մասին և ինչ կանոններ է անհրաժեշտ անպայման պահպանել՝ կիբեռհանցագործների զոհ չդառնալու համար;
·         Հայաստանում ինչ նախագծեր է իրականացնում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, և տարածաշրջանում աշխատանքի ինչ ծրագրեր ունի ընկերությունը։
Միջոցառման ծրագրում են նաև՝ նվերներ, DJ  և մտավոր խաղ, որի ընթացքում դուք կիմանաք, թե ինչպես ստեղծել հուսալի գաղտնաբառեր, ապահովել գաղտնիությունը սոցիալական ցանցերում, անվտանգ կատարել վճարումներ համացանցում և շատ ավելին։
 
ԾՐԱԳԻՐ
17:00 – 17:30
Բարի գալուստի սուրճ։ Հյուրերի ժամանում և գրանցում։
17:30 – 19:00
Շնորհանդեսներ.    
Եվգենի Կասպերսկի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն;
Սերգեյ Նովիկով, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ;
Արմեն Կարապետյան, Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ
Հարցերի և պատասխանների նիստ
19:00 – 21:30
Ընթրիք, ժամանցային ծրագիր («Խելքերի մարտ» խաղ, DJ)
 
 
Սպասում ենք ձեզ մարտի 2-ին, ժամը 17:00-ին  «EL Sky Bar» ռեստորանում, հասցե՝ Գր. Լուսավորչի, 9 (Երևան Պլազա)։
 
Միջոցառմանը հավատարմագրվելու համար դուք կարող եք պատասխանել այս նամակին kasperskyevent@globalspc.am էլեկտրոնային փոստով կամ զանգահարել +374 10 58 26 20 հեռախոսահամարով:
 
Հեռախոս՝ +374 10 58 26 20
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն