Միջոցառումներ՝ Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ


Միջոցառումներ՝ Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ

  • 05-03-2017 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ կիրակի օրը՝ մարտի 5-ին, Երկրապահը կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ, որոնց ցանկն ու մեկնարկի ժամը ներկայացվում է ստորեւ:
 
11:00- Ծաղկադրում եւ պատանի երկրապահների օրհնության կարգ Եռաբլուրում:
12:00- Հանդիսավոր նիստ եւ պատանի երկրապահների երդման արարողություն Ծիծեռնակաբերդում՝ Սումգայիթի ողբերգության զոհերի խաչքարի մոտի հրապարակում. Երդման արարողության ժամանակ ելույթներ կունենան ԵԿՄ վարչության նախագահը, նախարարներ, երեք սերունդների երկրապահներ…
 
Մինչ նշված միջոցառումների մեկնարկը, վաղ առավոտյան ծաղկադրում կարվի ԵԿՄ վարչության շենքում՝ Սպարապետի կիսանդրիի մոտ եւ ի փառս Սպարապետի խաչքարի մոտ:
Զուգահեռաբար ծաղկադրումների եւ պատանի երկրապահների երդման արարողություններ կլինեն Հանրապետության բոլոր մարզերում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն