Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման արարողությունը


Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման արարողությունը

  • 28-02-2017 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
Փետրվարի 28-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման գալա համերգը։ Կհնչեն Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա մեծահամբավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
 
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ