Ցուցահանդես «Սիրո թևերը» խորագրով


Ցուցահանդես «Սիրո թևերը» խորագրով

  • 01-03-2017 15:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
«Սիրո թևեր» խորագրով ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին և կանանց տոնին
 
Ս. թ. մարտի 1-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը:
«Սիրո թևերը»` Նելլի Գևորգյանի աշխատանքների անհատական 15-րդ ցուցահանդեսն է. կներկայացվեն հեղինակի կոլաժները, որոնցում արտացոլված թեմաները գեղարվեստական ինքնատիպ արտահայտչամիջոցների շնորհիվ ներշչված են կանանց գեղեցկության և հմայքի կենսունակ գարնանային տրամադրությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 12-ը:
 
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես