«Հոդված 3».«Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպում


«Հոդված 3».«Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպում

  • 01-03-2017 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Մարտի 1-ին ժամը 15։00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա «Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպում։ Մինչ քննարկումը՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրությունը, որն այդ իրադարձությունների ամբողջական վավերագրումն է:
 
 
Բանախոսներն են.
Սեդա Սաֆարյան,
փաստաբան, «Մարտի 1-ի» գործով «Փաստահավաք խմբի» անդամ
 
Առաքել Սեմիրջյան,
«Մարտի 1» ՀԿ համակարգող, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի խորհրդատու
 
Սարգիս Քլոյան,
մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված Չերյոմուխա 7 հատուկ միջոցի հետևանքով սպանված Գոռ Քլոյանի հայրը
 
 
Քննարկումը բաց է բոլոր քաղաքացիների համար:
 
Մուտքն ազատ է:
 
Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս