«NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ


«NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

  • 22-03-2017 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
Մարտի  22-ին ժամը 19:00 Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր,  մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն,  Յալլա Բալինի՝ վոկալ,  Քիտ  Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից)   և  55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
  
Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը  առաջին անգամ՝  նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ,  կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական  մշակումները: Հայկական  մեղեդիների  ջազային մշակումները  նպաստում  են   ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու  տարածմանը :  
Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև  վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական  երգերի իր հետաքրքիր կատարմամբ:
 
«Ջազ միացում   NEW YORK – ԵՐԵՎԱՆ» խորագրով  նոր համերգային  նախագիծն  իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ