Մարտի 21-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Այդ հեռու, մոտիկ միջնադարը...» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացվելու են հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանների լուսանկարներ, ժամանակակից եկեղեցաշինության նախագծեր, մանրակերտեր և այլ նյութեր:
Ներկայացվելու է նաև նկարիչ Ռ. Ղևոնդայնի ստեղծած Անի մայրաքաղաքի համայնապատկերը:
«Այդ հեռու, մոտիկ միջնադարը...» այցելուների համար բաց է լինելու մինչ 2017 թ. ապրիլի 30-ը:
Հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3 (մուտքը` մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի կողմից):