Մարտի 22-ին` Միջինքի օրը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի գործընկերությամբ տեղի է ունենալու ուխտագնացություն Երևանից դեպի ք. Ախալքալաք:
Օրակարգում ներառված է՝
Նախագիծ
1.Հանդիսավոր ժամերգություն ք. Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում,
2.Գաթայի փառատոն, գաթաների համտես,
3.Այցելություն Ախալքալաքի բերդ և մոտակա հուշարձաններ,
4.Այցելություն Ջիվանու տուն-թանգարան, գյուղ Կարծախ:
Միջոցառմանը լուսաբանելու նպատակով մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ՝ 010522026, 093190777: