Տեղի կունենա «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը


Տեղի կունենա «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

  • 21-03-2017 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 21-ին, ժամը 14.00-ին Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում /հասցե՝ Ալեք-Մանուկյան 13/ տեղի կունենա Ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: 
 
Այնուհետև թեմայի շուրջ դասախոսությամբ հանդես կգա Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան: 
Մարտի 21-22-ը պաշտոնական այցով Մանկավարժական համալսարանում է Ա. Պուշկինի անվան  ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պատվիրակությունը: 
Երկօրյա այցի շրջանակում դասախոսություններով հանդես կգան նաև պատվիրակության այլ անդամները: Միջոցառումները կշարունակվեն մարտի 22-ին:
Մարտի 22-ին, ժամը 13.45-ին տեղի կունենա Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: 
Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայային կշնորհվի Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատվավոր Դոկտորի կոչում:
 
 
 
 
 
 
 
 
ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն
հեռ. /010/ 59 70 00
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն