Համաժողով` նվիրված սոցիալական աշխատողների միջազգային օրվան


Համաժողով` նվիրված սոցիալական աշխատողների միջազգային օրվան

  • 21-03-2017 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 21-ին, ժամը 10:00-ին, ԵՊՀ Գիտխորհրդի դահլիճում տեղի կունենա համաժողով` նվիրված սոցիալական աշխատողների միջազգային օրվան: «Սոցիալական աշխատանքը որպես Հայաստանում սոցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավերներ և լուծումներ» խորագիրը կրող համաժողովը կազմակերպվել է Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: 
 
Համաժողովի նպատակն է սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումների համատեքստում քննարկել սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության կարգավորման հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանում վերջին 25 տարիներին սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի ձեռքբերումներն ու միջազգային առաջավոր փորձը։
Միջոցառման հյուրերի թվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Արդարադատության, Կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպությունների, սփյուռքի և տեղական հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների, ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ (Ավստրիա, ԱՄՆ, Չիլի)։  
Նոյյան տապան   -   Իրադարձություն