«Նոյյան Տապան».Հայաստանը նաեւ եզդիների հայրենիքն է և համայնքը անմահացնում է իր հերոսին
24-03-2017 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Մարտի 24-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Մարտակերտում քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի մահվան մեկ տարելիցի կապակցությամբ։
Թեման՝ «Ազգությամբ եզդի ուսուցչուհու բանաստեղծությունները նվիրված հերոսին. հայերեն և եզդիերեն լեզուներով կկարդան ազգությամբ եզդի աշակերտները։Համայնքի վերաբերմունքը 1 տարի անց և անելիքները հերոսի անմահացման գործընթացում»։
Բանախոսն է
Ջեմմա Խդրի Ավդոյան - բանաստեղծությունների հեղինակ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արտենի գյուղի հիմնական դպրոցի, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։