Դասընթաց՝ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար
25-03-2017 11:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Մարտի 25-ին` ժամը 11:00-ին, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում ( Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.) կկազմակերպվի դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
Դասընթացի թեման՝ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի մասին ֆերմերներին իրազեկելու, ծրագրին դիմելու պայմանների վերաբերյալ: