Համաժողով Էկոտուրիզմը Հայաստանում խորագրով


Համաժողով Էկոտուրիզմը Հայաստանում խորագրով

  • 15-04-2017 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 15-ին ժամը 10։00-ից 11։00-ն Մանուգեան դահլիճում տեղի կունենան ​ հարցազրույցներ՝  համաժողովի  մասնակիցների հետ։
 
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է Հայաստանում էկոտուրիզմի հիմնահարցերին նվիրված երկրորդ տարեկան համաժողով, որը տեղի կունենա 2017թ. ապրիլի 15-ին, ժամը՝ 09:00-18:00-ն:
 
ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը 2017թ.-ը հայտարարել է  Հանուն զարգացման կայուն զբոսաշրջության համաշխարհային տարի և ՀԱՀ Էկոտուրիզմը Հայաստանում համաժողովը տեղադրվել է  տարվան նվիրված տոնախմբությունների համաշխարհային օրացույցում և քարտեզում։
 
ՀԱՀ-ի Յակոբեան բնապահպանական կենտրոնի այս տարի  կազմակերպած թվով երկրորդ համաժողովը  նպատակ ունի ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց և խրախուսել կայուն էկոտուրիզմի զարգացումը Հայաստանի ողջ տարածքում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ: 
 
Էկոտուրիզմը ներուժ ունի գրավելու ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի  զբոսաշրջիկների։ Էկոտուրիզմի միջազգային ընկերակցության հաշվարկներով՝ մինչև 2020թ.-ի կեսերը այն կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի 25%-ը՝ իր եկամուտը հասցնելով 470 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Եւ Հայաստանն ունի ներուժ զարգացնելու իր կարողությունները՝ օգուտ քաղելով այդ շուկայից:
 
Փորձագետները և ոլորտի մասնագետները հրավիրված են տարածաշրջանային կարողության և ներուժի վերաբերյալ իրենց փորձը կիսելու, ինչպես նաև  մասնագիտական հարթակում քննարկելու ազգային քաղաքականության և լուծումների, տեղական կարողության, չափանիշներին և որակի ապահովմանը վերաբերող հարցեր։
 
Բանախոսները  կքննարկեն նաև Հայաստանի տնտեսական ապագային և դրա համատեքստում զբոսաշրջությանն ու էկոտուրիզմին առնչվող հարցեր,  ինչպես նաև կդիտարկեն այն  հնարավորությունները, թե ինչ կարող է այսօր գյուղը առաջարկել աշխարհին և ինչպես կարող է առաջադիմել։ Անդրադարձ կկատարվի նաև էկոտուրիզմի զարգացմանն աջակցելու ֆինանսական հնարավորություններին, էկոտուրիզմի կենտրոնները, որպես օրգանական արտադրանքի շուկա օգտագործելուն և ոլորտի հետ առնչվող բազմաթիվ այլ կարևոր հարցերի։
 
 Ըստ ՀԱՀ Յակոբեան բնապահպանության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի. «Մեր նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում: Համաժողովն առաջարկում է գաղափարների և փորձի փոխանակման հարթակ և ստեղծում շահագրգիռ կողմերի ցանց»։ 
 
Համաժողովի մասնակիցների և զեկուցողների շարքում են՝
 
Արծվիկ Մինասյանը ով կներկայացնի ՀՀ կառավարության տեսակետը
Խաչիկ Հակոբյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար 
Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ
Արթուր Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար
Արմեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար
 
ՀԱՀ Էկոտուրիզմի կոնֆերանսը ողջունում է հատկապես ներկայիս և ապագայի էկոտուրիզմի կորիզը կազմող Հայաստանի գյուղական վայրերի և համայնքների շահագրգռված անձանց ակտիվ մասնակցությունը։ Կոնֆերանսը անվճար է և բաց հանրության համար։
 
Համաժողովի ընթացքում կլինեն զեկույցներ, քննարկումներ, և ցուցահանդես:
 
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելե'ք՝ ace.aua.am/ecotourism
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն