Վալենսիայում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին (տեսանյութ)
21-04-2017 20:00:00 | Իսպանիա | Համերգ
Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ, սույն թվականի ապրիլի 21-ին, ժամը 20:00, Միսլատայի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Գարուն ա, ձուն ա արել» խորագիրը կրող համերգ-ներկայացումը, որի ընթացքում կհնչեն հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցներ և ասմունք:
Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր և արդեն Իսպանիայում մեծ հռչակ վայելած հայ երգիչ-երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Էդգար Մարտիրոսյանը, ուկրաինացի երաժիշտներ Ալինա Սախնենկոն (Alina Sakhnenko), Միկոլա Դորոշը (Mykola Dorosh), Սվետլանա Կրիսանիվան (Svetlana Krysanova), գրողներ Գայանե Ղազարյանը և Սանդրա Մարտինեսը (Sandra Martinez):
Ակնկալվում է վալենսահայության ակտիվ մասնակցությունը: