Աշակերտական գիտաժողով՝ «Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում» թեմայով


Աշակերտական գիտաժողով՝ «Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում» թեմայով

  • 22-04-2017 10:00:00   | Հայաստան  |  Գիտաժողով
 
Ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տեղի կունենա «Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում» թեմայով աշակերտական գիտաժողով:
 
Հայաստանյան  հանրակրթական դպրոցներից ներկայացված ավելի քան յոթ տասնյակ հոդվածներից ընտրվել է  շուրջ 28-ը, որոնք  կներկայացվեն գիտաժողովին: Լավագույն 2 տասնյակ գիտական զեկուցումները կհրատարակվեն:
 
Գիտաժողովը անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատազմի հանրակրթության վարչության աջակցությամբ:
 
Աշակերտների  հետազոտական-նախագծային հմտությունների զարգացման, ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակության,  մոտիվացված ուսուցման և գիտաժողովի դերի մասին մասնագիտական խոսքով հանդես կգան՝ 
 
ՀՀ ԿԳ  նախարարի խորհրդական,  ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գևորգյանը,
 
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը
 Եվրասիա միջազգային համալսարանի  իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր  Ռաֆիկ Պետրոսյանը
 ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոնի ցիկլի պետ Արշակ Առաքելյանը,
Բացման պաշտոնական արարողությանը ելույթով հանդես կգա Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր,  պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
 
ԵՄՀ-ի մասին
 
Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն կրթական հաստատություն է, որը հաջողությամբ համադրում է ավանդույթն ու նորարարությունը՝ հավատարիմ մնում հայ ազգային կրթության լավագույն սկզբունքներին, բայց նաև մատուցում արդի հասարակության պահանջներին համապատասխան կրթություն, արժևորում ինչպես երիտասարդ մասնագետների գործնական հմտություններն ու գիտական ներուժը, այնպես էլ փորձառու մասնագետների ակադեմիականությունը: ԵՄՀ-ն իրականացնում է ուսանողական փոխանակման և հետազոտական դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր,  ունի հեղինակային վարժարան, որտեղ իրականացվում է նախամասնագիտական ուսուցում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով