Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները կբերվեն Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի

22-04-2017 10:30   | Հայաստան  |  Իրադարձություն
Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը` ապրիլի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիսավոր կերպով Արարատյան Հայրապետական թեմի Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի  մասունքը: 
Ժամը 10:30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Բարեպաշտ ժողովրդի խոնարհման և երկրպագության համար Սրբի մասունքները եկեղեցում կմնան մինչև 17:00-ը:
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից