Ցուցահանդես «Հայաստանի զարգացման քաղցկեղը. ԿՐԹՈՒԹՅԱՆ չիրացվող ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով


Ցուցահանդես «Հայաստանի զարգացման քաղցկեղը. ԿՐԹՈՒԹՅԱՆ չիրացվող ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով

  • 28-04-2017 18:30:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Ապրիլի 28-ին ժամը 18:30-ին «Հոդված 3» ակումբը «Հետք» ինտերնետային թերթի հետ համատեղ կազմակերպում է ցուցահանդես «Հայաստանի զարգացման քաղցկեղը. ԿՐԹՈՒԹՅԱՆ չիրացվող ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով։
 
Հայաստանի մարզերում ուսանում են ավելի քան 246 հազար աշակերտ, նրանց մեծ մասը ոչ միայն զրկված է որակյալ կրթություն ստանալու իրավունքից, այլև չունի այլընտրանքային կրթության հնարավորություններ: Չնայած մեր երկրում կրթությունը հռչակված է որպես ռազմավարական ուղղություն, սակայն 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից հասնելով 9 տոկոսի։
 
Կրթության իրավունքի անհամաչափ իրացման խնդիրը դարձել է ազգային անվտանգության հարց։ Միջազգային «ԹԻՄՍՍ» ստուգատեսի արդյունքներով արձանագրվել է գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների գիտելիքների բավական մեծ տարբերություն: 2012-ի տվյալներով գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների արձանագրած արդյունքներում մինչև 30 միավորի տարբերություն էր արձանագրվել։ Ավելին, ստուգատեսի վերջին արդյունքները չափազանց մտահոգիչ էին, քանի որ Հայաստանի 4-րդ դասարանցիների միայն 2 տոկոսն է մաթեմատիկա առարկայից բարձր ցուցանիշներ ունեցել, մինչդեռ 28 տոկոսը չի կարողացել հաղթահարել առարկայի գիտելիքների նվազագույն շեմը․ սա աղետ է, որն այսօր չկանխելու դեպքում կվտանգվի Հայաստանի ապագան։ 
 
Չնայած մեր երկրում կրթությունը հռչակված է որպես ռազմավարական ուղղություն, սակայն 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից հասնելով 9 տոկոսի։ Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն․ չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսի, բայց դա, ինչպես նաև համաչափ զարգացման խոստումները՝ մնացին թղթի վրա։
 
Ցուցահանդեսը նվիրված է վերը նշված խնդիրների վերհանմանն ու փաստագրմանը, ինչպես նաև այդ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված կամ, գրեթե, չիրականացված աշխատանքների գնահատմանը։ 
 
Ցուցահանդեսը բաց է բոլոր քաղաքացիների համար: Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։
 
«Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես