«Նովոստի–Արմենիա».Ապրիլի 29-ին կանցկացվի «Համահայկական շաբաթօրյակ»


«Նովոստի–Արմենիա».Ապրիլի 29-ին կանցկացվի «Համահայկական շաբաթօրյակ»

  • 27-04-2017 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Ապրիլի 27-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Համահայկական շաբաթօրյակ» թեմայով, որը կանցկացվի ապրիլի 29-ին:
 
Միջոցառման կազմակերպիչները Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Դուրս արի բակ» իրադարձությունը և, իրենց գրառումներում դնելով #killzibil հեշթեգը, հրավիրում են բոլոր ցանկացողներին միանալ աղբահավաքին:
 
Մամուլի ասուլիսի ժամանակ միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն կայանալիք միջոցառման հետ կապված մանրամասներ, ինչպես նաև կպատմեն առկա խնդիրների մասին:
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
 
- միջոցառման գլխավոր կազմակերպիչ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը
- շաբաթօրյակի համակազմակերպիչ, fashion քննադատ Հայկուշ Եղիազարյանը 
- միջոցառման համակազմակերպիչ, ճարտարապետ Զառա Պարունակյան
 
 
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` 
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս