Աշխատաժողով գյուղատնտեսական ոլորտում աղետներին առնչվող կարիքների գնահատման նոր մեթոդաբանության վերաբերյալ


Աշխատաժողով գյուղատնտեսական ոլորտում աղետներին առնչվող կարիքների գնահատման նոր մեթոդաբանության վերաբերյալ

  • 27-04-2017 10:00:00   | Կոտայքի մարզ  |  Իրադարձություն
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագիրը վաղը՝ ապրիլի 27-ին  Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կազմակերպում է աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվի գյուղատնտեսական ոլորտում աղետներին առնչվող կարիքների գնահատման նոր մեթոդաբանությունը։ Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության նախարարության, գերատեսչությունների և մարզային իշխանությունների՝ հատկապես մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցները։
 
Լրագրողների համար նախատեսված մեքենան կսպասի ապրիլի 27-ին, ժամը 10։00-ին Հանրապետության 61 հասցեում, նախկին BHS խանութի դիմաց։ Վերադարձը լրագրողների համար կլինի ժամը 12։30-ին։ 
 
Լուսինե Ղուկասյան
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Հանրային կապերի մասնագետ
094 64 22 21
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն