Շնորհանդես-քննարկում՝ «ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի


Շնորհանդես-քննարկում՝ «ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի

  • 28-04-2017 15:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
Ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ, կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre) նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է նվիրատվությամբ ստացված էներգետիկայի ոլորտին վերաբերող «ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակների հետ: Կքննարկվեն հարցեր կապված ատոմային էներգետիկայի անվտանգության, դրա զարգացման առաջնային ուղղությունների,հիմնախնդիրների,ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ:
 
            Գրքի հեղինակներն են`
 
Ոստանիկ Մարուխյան (տ.գ.թ., պրոֆեսոր, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ղեկավար)
Վահրամ Պետրոսյան (տ.գ.դ. պրոֆեսոր, միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Միջուկային անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար, ԱՊՀ երկրների վաստակավոր էներգետիկ):
Արա Սահակյան (տ.գ.թ., Հայասատանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ)  «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի դոցենտ, Հայկական Ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնի առաջատար ճարտարագետ-տեխնոլոգ)
 
 
            Միջոցառումը նախատեսված է բուհերի ուսանողների, դասախոսների, գիտահետազոտական կազմակերպությունների և ատոմային էլեկտրակայանների շահագործման, միջուկային անվտանգությունը կարգավորող  մասնագետների և այլ անձանց  համար:
 
Գրքում մանրամասն ներկայացված են ՋՋՌ-440 Էներգաբլոկի հիմնական սարքավորումները, աշխատանքային ռեժիմները, կառավարման սկզբունքները և նրանում ընթացող տեխնոլոգիական պրոցեսները: Դիտարկված են էներգաբլոկի շահագործման ռեժիմները, որոնք վերլուծվել են հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման տեսանկյունից:
 
 
 
ԾՐԱԳԻՐ
 
Ø  Ողջույնի խոսք
 
Ø  Հեղինակների ելույթներ`
 
Համահեղինակները կներկայացնեն մայրենի լեզվով առաջին անգամ հրատարակված և բավականաչափ տարողունակ արժեքավոր գրքի ստեղծման պատմությանը և նպատակը:
 
Ø  Քննարկման թեմաներ`
 
ü  Ատոմային էներգիայի առանցքային դերը երկրի էներգետիկայի զարգացման, էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում:
 
ü  Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և կայանի ներկայիս վիճակը:
 
ü  Այլընտրանքային էներգետիկայի  հեռանկարներն ու առանձնահատկությունները:
 
Մասնակիցները կծանոթանան նաև կազմակերպված «Էներգետիկ համակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցահանդեսին (առցանց և գրադարանում), որտեղ իրենց ուրույն տեղն  ունեն գրքերը, ատենախոսությունների սեղմագրերը, ամսագրերը, սեղմագրային հանդեսները, արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, արդյունաբերական կատալոգները, ինչպես նաև գրադարանի կողմից տրամադրվող ժամանակակից ծառայություններին:
 
 
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
Հեռ.`011-238747, բջջ.` 077-235007,  Էլ. փոստ` adasarg@innovcentre.am
 
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես