«Երևանյան գավաթ 4» սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ տոնական մրցաշարի
01-05-2017 15:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Մայիսի 1-ին ժամը 15:00 Երևանի Բուսաբանական այգում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Երևանյան գավաթ 4» սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ տոնական մրցաշարը:
Հեծանվային մշակույթի զարգացման և առողջ ապրելակերպի տարածման նպատակով հրավիրում եմ ներկա գտնվել և լուսաբանել հերթական առողջ նախաձեռնությունը: