Համբարձման տոնին նվիրված միջոցառում ՝ ՅՅ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում


Համբարձման տոնին նվիրված միջոցառում ՝ ՅՅ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում

  • 25-05-2017 14:30:00   | Հայաստան  |  Ասուլիս
Մայիսի 25-ին, ժամը 14.30-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա Համբարձման տոնին նվիրված միջոցառում:
   Այս տարի թանգարանն իր գործունեության ծրագրում անդրադառնում է նաև ազգային, ժողովրդական և եկեղեցական տոներին:
   Ազգային տոներին անդրադառնալը շատ մեծ իմաստ ու խորհուրդ ունի՝ կամրջել սերունդները, տանել դեպի իրենց ակունքները, երիտասարդներին փոխանցել, սովորեցնել, նրանց դաստիարակել,  ազգային, հոգևոր մշակույթի և պատմության բարձր արժեքներով:
   Համբարձման տոնին նվիրված միջոցառումը իր մեջ ներառում է տոնի բոլոր ծիսական մանրամասները, որոնք ավանդաբար արվել են այդ օրը:
 
  Հրավիրում ենք բոլոր երիտասարդներին մասնակցելու այդ գեղեցիկ և հետաքրքիր միջոցառմանը:
   Տոնի գունեղությունը, իմաստն ու խորհուրդը համապատասխան երգերով կապահովի «Վան» ազգագրական համույթը: Գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Հովհաննիսյան, գլխավոր խորհրդատո՝ Հարություն Փանոսյան:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս