«Նոյյան Տապան». Հյուրն է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը
26-05-2017 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Մայիսի 26-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ասուլիսը։
Թեման՝ «Մայիսյան հեռոսամարտերի պատմական նշանակությունը և դասերը. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը, հերոսամարտի մասնակիցների և իրադարձություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած հայ կանանց հետագա ճակատագրերը. զուգահեռներ Արցախյան ազատամարտի հետ. տոնական միջոցառումների պատմա - ազգագրական բովանդակության պահպանման և ներկայացման կարևորությունը. սփյուռքի մասնակցության անհրաժեշտությունը»։
Բանախոսը կանդրադառնա նաև 2018 թվականին հերոսամարտերի 100-ամյակի նշման գործընթացին։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։