«Մեդիա կենտրոն».«Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համաժողովի ամփոփում


«Մեդիա կենտրոն».«Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համաժողովի ամփոփում

  • 26-05-2017 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Մայիսի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս նվիրված «Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համաժողովի ամփոփմանը:
 
Բանախոսներն են`
 
Արման Գասպարյան,  Եվրոպական երիտասարդական պառլամենտ  Հայաստանի նախագահ
 
Թալին Սաղդասարյան, Համաժողովի գլխավոր կազմակերպիչ
 
Արթուր Փոքրիկյան, ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կրթման մասնագետ
 
Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ մայիսի 20-ից 24-ին արդեն երկրորդ տարին շարունակ կայացավ«Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համահայկական ուսանողական համաժողովը` «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում:
 
Համաժողովը համախմբել է շուրջ 120 ուսանողի Երևանի և ՀՀ մարզերի բուհերից:
 
Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Մեդիա կենտրոնի Ֆեյսբուքյան էջում: 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս